Fitch վարկանիշային գործակալությունը Թուրքիայի վարկային վարկանիշը B+ – ից իջեցրել է «աղբային» ցուցանիշի՝ բացասական կանխատեսմամբ, հաղորդում է «Коммерсант»-ը:
Fitch-ի կանխատեսումների համաձայն, միջին տարեկան գնաճը Թուրքիայում կկազմի 71,4 %, 2023 թվականին ցուցանիշը կդանդաղի մինչև 57 %: Գործակալությունում նշել են, որ սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր վարկանիշային երկրների շարքում:
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքականությունը խոչընդոտում է կապիտալի ներհոսքին և խթանում է «գնաճի պարույրային աճը»։ Fitch-ում կարծում են, որ Թուրքիայի քաղաքականությունը «դառնում է ավելի ինտերվենցիոնիստական, ինչպես նաև անկանխատեսելի»:
Պարբերականը նշում է, որ հունիսի արդյունքներով Թուրքիայում գնաճը կազմել է 78,62 %՝ շարունակվող արժութային ճգնաժամի և լիրայի փոխարժեքի անկման պատճառով: