Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա կրակած 41-ամյա նախկին զինծառայող Տեցույա Յամագամին այսօր հանձնվել է դատախազությանը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Նրան սպանության հատկանիշներով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, երբ նա ելույթ է ունեցել Նառա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին:
41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին ինքնաշեն հրազենից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա: Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ծառայությունների ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյան փոխներարկում են արել և մի քանի ժամ պայքարել նրա կյանքի համար, սակայն նախկին վարչապետին փրկել չի հաջողվել: Նա 67 տարեկան էր: