Գերմանիան արգելափակում է Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի հատկացումը, որի մասին որոշումն ընդունվել է հունիսի վերջին ԵՄ-ի գագաթնաժողովում:
Ինչպես հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Corriere della Sera թերթի աղբյուրներին, Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հավանություն չի տալիս Ուկրաինային ընդհանուր եվրոպական պարտքի հաշվին օգնություն տրամադրելու Եվրահանձնաժողովի մտադրությանը:
Առայժմ Բեռլինը հավանություն է տվել միայն 1 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթին, որը պետք է ստանա մինչև հուլիսի վերջ: Մինչդեռ Կիևը պնդում է, որ ամսական 5 մլրդ դոլարի կարիք ունի: Corriere della Sera թերթի տվյալներով՝ Կիևը կարող է դեֆոլտ հայտարարել սեպտեմբերին, երբ գա արտաքին պարտքի մարման հերթական ժամկետը: