Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հավանություն է տվել Ուկրաինայի արտակարգ ծառայությունների և քաղաքացիական կազմակերպությունների համար լրացուցիչ 1500 սաղավարտների, 1500 պաշտպանիչ բաճկոնների, 1000 հակագազերի և հարյուրավոր պաշտպանիչ բաճկոնների մատակարարմանը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին երեքշաբթի հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ անհրաժեշտ պարագաները ձեռք է բերվել Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից և Ուկրաինա կհասցվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 18-ին 2000 սաղավարտ և 500 բաճկոն է մատակարարել Ուկրաինայի արտակարգ ծառայությունների և քաղաքացիական կազմակերպությունների համար։