Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է ԱՄՆ-ի պնդումները ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին՝ նշելով, որ «այդ ոլորտում համագործակցության հատուկ զարգացում վերջին ժամանակներս չի նկատվել»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանն իբր պատրաստվում է Ռուսաստանին հանձնել անօդաչու թռչող սարքեր։
«Մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցության պատմությունը սկիզբ է առնում Ուկրաինայում մինչպատերազմյան ժամանակաշրջանից, և այդ ոլորտում համագործակցության հատուկ զարգացում վերջին ժամանակներս չի նկատվել», -РИА Новости -ի փոխանցմամբ՝ ասել է Կանաանին, որի խոսքը հրապարակվել Է Իրանի ԱԳՆ Telegram-ալիքում: