Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ տարածքում իբր պահվում է 1,6 մլն ուկրաինացի:
«Ես գնացի բժշկական հանրագիտարանի հետևից։ Նման դեպքը պետք է ինչ – որ տեղ նկարագրվի», – գրել Է Զախարովան իր Telegram-ալիքում։
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, Բլինկենը հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները պետք է ազատ արձակեն 1,6 մլն պահված ուկրաինացի քաղաքացիներին, որոնցից, իր կարծիքով, վերցրել են անձնագրերը և տվել ռուսական փաստաթղթեր: