ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան բազիլիկ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Նրա տեղեկություններով՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ։
«Բայդենի հետ զրույցի ընթացքում Պատրիարքը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչպես նաև քննարկել այլ թեմաներ», – ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ պատրիարքը նաև ԱՄՆ նախագահին է նվիրել հայկական հախճապակուց պատրաստված նուռ ու ափսե: