Ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Անտոնով բեռնատար ինքնաթիռը շաբաթ ուշ երեկոյան Հունաստանի հյուսիսում գտնվող Կավալա քաղաքից ոչ հեռու գտնվող տարածքում կործանվել է: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը Սերբիայից Հորդանան էր թռչում։ Նրանք տեղեկություններ չունեն այն մասին, թե ինքնաթիռում եղել է արդյոք որևէ բեռ: Տեղեկություն չկա նաև անձնակազմի թվաքանակի մասին:
Միևնույն ժամանակ, հունական ԶԼՄ-ների տեղեկություններով, ինքնաթիռում եղել է 8 մարդ: Նշվում է, որ նրանք 12 տոննա վտանգավոր, հիմնականում պայթուցիկ նյութեր են տեղափոխել:
Նշվում է, որ վթարից րոպեներ օդաչուն հայտնել է շարժիչներից մեկի հետ կապված խնդիրների մասին, նրան թույլ են տվել վայրէջք կատարել Քավալայի օդանավակայանում, սակայն ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 40 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդել Է Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: