Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի նախագահ Մարի-Ագնես-Շտրակ-Ցիմմերմանը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի վերաբերյալ ազգային խորհրդաժողով անցկացնել: Այս մասին հայտնել Է DPA գործակալությունը:
Կոմիտեի ղեկավարը հանդես է գալիս հանդիպման կազմակերպման օգտին, որտեղ քաղաքական գործիչները և դաշնային գրասենյակի, ռազմական արդյունաբերության, արհմիությունների և Բունդեսվերի ներկայացուցիչները կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցում հետագա գործողությունների համակարգումը:
«Նպատակը պետք է լինի համակարգված ակնարկ ստանալը, որպեսզի հաջորդ քայլերը նախաձեռնեն նպատակաուղղված և համաձայնեցված ձեւով»,-ասված է նամակում: Նամակում նշվում է, որ Ուկրաինայի հակամարտությունը գտնվում է կրիտիկական փուլում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: