Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են SAMP-T զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցերը:
Ինչպես հաղորդում Է TASS-ը, aյս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Twitter-ի Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Էրդողանը կողմ է արտահայտվել նախագծի իրականացմանը:
Թուրքական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ համակարգի արտադրության վերաբերյալ մտադիր են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել Իտալիայի և Ֆրանսիայի հետ: Գործակալությունը նշում է, որ SAMP-T զենիթահրթիռային համալիրների մշակողն ու արտադրողը Eurosam եվրոպական կոնսորցիումն է: