Հունաստանում ուկրաինական բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամները: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Associated Press»-ին:
Անձնակազմի բաղկացած է եղել 8 հոգուց, ինչի մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Նախարարը նաև հայտնել է, որ նշված ինքնաթիռով Բանգլադեշ են տեղափոխել սերբական արտադրության 11,5 տոննա ռազմամթերք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Անտոնով բեռնատար ինքնաթիռը շաբաթ ուշ երեկոյան Հունաստանի հյուսիսում գտնվող Կավալա քաղաքից ոչ հեռու գտնվող տարածքում կործանվել է: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը Սերբիայից Հորդանան էր թռչում։