Ավիափոխադրողի, բորտուղեկցորդների և բյուջետային ավիաընկերությունների օդաչուների գործադուլի պատճառով Իտալիայում առնվազն 400 ազգային և միջազգային չվերթ Է չեղարկվել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Corriere della Sera թերթին:
Գործադուլին միացել են Ryanair-ի, Volotea-ի, easyJet-ի և Malta Air-ի աշխատակիցները:
Իտալական Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է 122 չվերթի չեղարկման մասին, ինչը կազմում է այսօր նախատեսված չվերթների 40 տոկոսը: Տեղի արհմիությունների հայտարարության համաձայն՝ աշխատանքը կդադարեցնեն նաև Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայության ավիադիսպետչերները: