Հուլիսին ռուսական խանութների դարակաշարերում են դեղձը, ծիրանը և այլ հայկական մրգեր։ Շուտով դրանց կմիանան նաև սալորը, հաղորդում է Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունը:
Մրգերի մեծ մասը բերում են նախկին միութենական հանրապետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից։
«Ծիրան այժմ արդեն կարելի է գնել, դրանք հյութալի և քաղցր են։ Ծիրանի լավագույն տեսակը շալախն է: Այժմ դրանք կան խանութներում և շուկաներում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր նշված պտուղները պարունակում են շատ վիտամիններ։