Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սիրիայում քուրդ զինյալների դեմ հնարավոր ռազմական գործողության նախօրեին ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զինամթերք է ուղարկել սիրիական Մանբիջ քաղաք (Սիրիայի հյուսիս), որտեղ պատրաստվում է թուրքական կողմի ներխուժումը:
TRT-ի փոխանցմամբ՝ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, և զինամթերքը քաղաք են տեղափոխել Ռաքքայից։
Ավելի վաղ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կոչ են արել Անկարային չսկսել ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում։