Անկարան կարող է արգելակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը՝ իր պահանջները չկատարելու պայմանով, Ստոկհոլմը պատշաճ արձագանք չի ցուցաբերում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը հիմք է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունների սկիզբը: Երկրները պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ուժեղացնել համագործակցությունը։ Թուրքիան ավելի վաղ արգելակել էր անդամակցության գործընթացի սկիզբը՝ մտահոգություն հայտնելով Ստոկհոլմի և Հելսինկիի աջակցության կապակցությամբ:
«Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր պահանջները չկատարելու դեպքում գործընթացը կարգելափակվի։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Շվեդիան պատշաճ արձագանք չի ցուցաբերում», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ժողովրդին ուղղված ուղերձում։