Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու կնոջ կոստյումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ բուռն քննարկում է առաջացրել սոցցանցերում, հաղորդում է RT-ի Telegram-ալիքը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Զելենսկայայի կրծքին կոճակները բազմաթիվ մեկնաբանություններ են առաջացրել, որոնք, սոցցանցերի օգտատերերի կարծիքով, անհեթեթ են թվում:
«Զվարճալի կոճակներ, նկատել է նախագահ Բայդենը … կոճակների տեղադրման հետաքրքիր տարբերակ»,-գրել են ինտերնետ-օգտատերերը:
Ինչպես հաղորդում Է Reuters-ը, Վլադիմիր Զելենսկու կնոջ հանդիպումը ԱՄՆ նախագահի և առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ տեղի է ունեցել Սպիտակ տանը հուլիսի 19-ին: Հուլիսի 20-ին Զելենսկայան պետք է ուղերձով հանդես գա ԱՄՆ Կոնգրեսում։։