Սիրիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ Կիևի համանման որոշումից հետո։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրին։
Ուկրաինայի իշխանությունները հունիսի վերջին հայտարարել են Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումն է: Այդ ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ում SANA-ի աղբյուրը պատմել էր, որ Բաշար Ասադի կառավարությունը բանակցություններ կսկսի երկու հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փոխադարձ համագործակցության շրջանակներում:
«ԼԺՀ» — ի և «ԴԺՀ» – ի անկախությունը ճանաչելու Դամասկոսի պատրաստակամության մասին հաղորդվել էր դեռեւս փետրվարի 22-ին ՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի կողմից այն ճանաչելու մասին հրամանագիրը ստորագրել էր Վլադիմիր Պուտինը: