Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներմուծման համար, արգելք կսահմանի ածխի և նավթի ներկրման վրա, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով բրիտանական կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությանը։
«Այս փոփոխությունն արգելում է նավթի և նավթամթերքների, ածխի և ածխային արտադրանքի, ինչպես նաև ոսկու ներմուծումը։ Արգելվում է նաև այդ ապրանքների ձեռքբերումը, առաքումն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով։ Ոսկու ներմուծման արգելքն ուժի մեջ է մտել այսօր՝ հուլիսի 21-ին, ածխի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի օգոստոսի 10-ին։ Նավթի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին»,-ասված է փաստաթղթում:
Փոփոխությունը նաև արգելում է համապատասխան տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների և բրոքերային ծառայությունների տրամադրումը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի դեմ պարբերաբար կիրառվող պատժամիջոցները կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով։