Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային։ Վերջինս ընդունել է նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Դրագին մինչ այդ խնդրել էր կասեցնել խորհրդարանի Ստորին պալատի նիստը՝ նշելով, որ գնում է նախագահի մոտ, որպեսզի հրաժարական տա։
Այսօրվա նստաշրջանը սկսվել է Դրագիին ուղղված երկարատև ծափահարություններով։