Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով երկրի հարավային սահմանների մոտ նոր հակաահաբեկչական գործողության հավանականությունը, ասել է, որ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Անկարան չի դիմել գործողություններ սկսելու թույլտվության համար նախկինում և չի անի ապագայում»,- ընդգծել է նա։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև մեկնաբանել է իրավիճակը Հյուսիսային Իրաքում, որտեղ զբոսաշրջային վայրի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 23-ը։
Նրա խոսքով՝ թուրքական բանակը կապ չունի այս արյունալի միջադեպի հետ։
«Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության համաձայն՝ հյուսիսային Իրաքի Դոհուկ շրջանի Զախո քաղաքում խաղաղ բնակչության դեմ ոչ մի հարված չի եղել»,- ասել է նա։