ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ի առավոտյան կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, նրա մոտ թեթև ախտանշաններ են նկատվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, հայտնել են նրա վարչակազմում: Նախագահը մեկուսացվել է Սպիտակ տանը և շարունակելու է կատարել իր պարտականությունները։
79-ամյա նախագահն ամբողջությամբ երկու «բուստերային» պատվաստումներով է պատվաստվել, հավելել են Վաշինգտոնում:
Նախագահը վարչակազմի մյուս աշխատակիցների հետ շփվում է հեռախոսով, բոլոր նախատեսված միջոցառումներին նա կմասնակցի հեռավար, մինչև թեստը բացասական լինի։