Կյանքի 86-րդ տարում մահացել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Ուվե Զեելերը, հաղորդում է Bild-ը:
Խաղային կարիերայի ընթացքում Զեելերը խաղացել է միայն երկու ակումբներում՝ «Համբուրգում» և իռլանդական «Կորկ Սելթիկում»։ Գերմանական թիմում հարձակվողը հանդես է եկել 1953-1972 թվականներին՝ նրա կազմում անցկացնելով 582 հանդիպում, որոնցում խփել է 496 գոլ: 1978 թվականին Ուվեն մեկ հանդիպում է անցկացրել «Քորք Սելթիկի» կազմում և խփել երկու գնդակ։
1954-1970 թվականներին Զեելերը հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Ազգային թիմի մարզաշապիկում հարձակվողն անցկացրել է 72 հանդիպում և 43 արդյունավետ հարված է իրացրել: Երկար ժամանակ Ուվեն եղել է հավաքականի ավագը, որի հետ նվաճել է 1966 թվականի աշխարհի առաջնության արծաթե և 1970 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալները:
1960, 1964 և 1970 թվականներին Զեելերը ճանաչվել Է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ։