Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուրբաթ Ստամբուլում Ուկրաինայից Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ռուսաստանից փաստաթղթի տակ ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայից՝ այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ – ը:
Համաձայնագրի իր մասը ստորագրել են Ուկրաինան և ՄԱԿ-ը։ Կիևից այն ստորագրել է ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ հացահատիկային միջանցքը կսկսի գործել արդեն առաջիկա օրերին։
«Այն, ինչի մասին մենք այսօր պայմանավորվում ենք, ներդրում կունենա միլիարդավոր մարդկանց սովի սպառնալիքի վերացման գործում», – ասել Է Էրդողանը: Ցորենի համաձայնագիրը Թուրքիայի նախագահը կարևոր քայլ է համարել պարենի ճգնաժամի լուծման համար։