Հայաստանը Եկատերինբուրգի բնակիչների համար արձակուրդային շրջանի հիմնական ուղղություններից է։
Ինչպես հաղորդում է E1.ru-ն՝ հղում անելով «Ավիասեյլս»-ին, Եկատերինբուրգից Հայաստան թռիչքի արժեքը 26 000 ռուբլի է, Հայաստանը եկատերինբուրգցիների շրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ընդհանուր պահանջարկի 13,8%-ը։
Առաջին տեղում է Թուրքիան ՝ ընդհանուր պահանջարկի 16%-ը, երրորդում ՝ Ադրբեջանը՝ 3,2%-ը։
«Պարզվել է նաև, որ Գերմանիան մտնում է արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունների թոփ-10-ի մեջ. եկատերինբուրգցիներն այդ ուղղությամբ այնքան ավիատոմսեր են ամրագրում, որքան դեպի Վրաստան»,- ընդգծում են փորձագետները: