Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին Թեհրանում ռուս և իրանցի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում կոնկրետ արդյունքների չի հասել, գրում է Al-Monitor-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Իրանի հետ Թուրքիայի հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնությունները մնացել են չլուծված, իսկ Էրդողանի՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն անցկացնելու համար գործընկերների հավանությանն արժանանալու ձգտումն անպատասխան է մնացել:
Պարբերականը գրում է, որ վերջին շրջանում, բացի Սիրիայում առկա հակասություններից, մի քանի գործոններ սրել են Թուրքիայի և Իրանի հարաբերությունները: Գլխավորը քաղաքական փակուղիներն Իրաքի հարցում են, որտեղ Անկարան և Թեհրանը պաշտպանել են մրցակցող դաշինքները Բաղդադում կառավարություն ձևավորելու հարցում։ Իրաքյան ուղղությամբ լարվածությունը ծագել է նաև Քիրքուքի, Մոսուլի և Թալ Աֆարի շրջաններում ազդեցության մրցակցության պատճառով։
Իրանը մեղադրում է Անկարային Իրաքի տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետապնդման համար, լարվածության ևս մեկ գործոն են հանդիսանում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների կողմից Բաշիկում թուրքական բազայի վրա հարձակումները, ինչպես նաև Սինջարում եզդիների PKK-ի հետ կապված նրանց աջակցությունը: Բացի այդ, գաղտնի սկանդալ է հասունանում Թուրքիայի տարածքով Իրաքյան Քրդստանից գազի հնարավոր արտահանման շուրջ, գրում է պարբերականը։
«Բացի այդ, Իրանը մտավախություն ունի, որ նոր տրանսպորտային միջանցքները, որոնց ստեղծմանը ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմից հետո, կարող են կտրել նրա ցամաքային կապը Հայաստանի հետ, ինչպես նաև մեղադրում է Անկարային այն բանում, որ Թուրքիայի կողմից անդրսահմանային գետերի վրա ամբարտակների կառուցումը ջրի պակաս և երաշտ է առաջացրել Իրանում», – գրում է կայքը:
Որպես Թեհրանի և Անկարայի միջև լարվածություն առաջացնող ևս մեկ գործոն նշվում է Թուրքիայի կողմից Իրանի հետ սահմանին պատի կառուցումը, ինչպես նաև Թեհրանի անհանգստությունն այն մասին, որ իսրայելա-արաբական առանցքի հետ Անկարայի մերձեցումն ուղղված է Իրանի դեմ: Նշվում է, որ լարվածությունը ուժեղացրել է թուրքական և իսրայելական հետախուզությունների համագործակցությունը՝ կապված Թուրքիայում իսրայելցիների դեմ ենթադրվող դավադրությունների հետ:
«Դատելով գագաթնաժողովի համատեղ հայտարարությունից և առաջնորդների հայտարարություններից՝ Էրդողանին չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի կամ առաջ շարժվել չլուծված խնդիրների շուրջ։ Մի խոսքով, սարն անգամ մուկ չի ծնել», – գրում է կայքը։ Պարբերականի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում ստորագրված ութ գործարքներում բացակայում է որևէ ռազմավարական ասպեկտ կամ հեռանկարային տնտեսական արժեք։
Էրդողանն առաջին անգամ խոսել է նաև Թեհրանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին՝ հայտարարելով, որ «մեծ նշանակություն է տալիս այդ ոլորտում համերաշխությանը»: «Թե հատկապես ինչ են քննարկել կողմերը պաշտպանական համագործակցության առումով, մնում է անհայտ։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցը, հազիվ թե մտնի այն երկրների թվում, որոնք Իրանը կվերաբերեր ընկերներին։ Ավելին, Իրանի հետ ցանկացած պաշտպանական գործարք Անկարայից կպահանջի հաշվի առնել ԱՄՆ-ի պատժամիջոցների հեռանկարը, որոնք արդեն գործում են Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու համար», – ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես գրում է կայքը, Սիրիայի հարցով բանակցությունները քիչ բան կարող էին ուրախացնել Էրդողանին։ «Թեև Էրդողանը պնդել է Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից Թել Ռիֆաաթի և Մանբիջին պահելուն ուղղված նոր ռազմական գործողության իր ծրագիրը, նա իր գործընկերներից չի ստացել այն ըմբռնումը, որին հույս է հայտնել։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեքդադը, որը նույն օրը ժամանել է Թեհրան, իր իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Էրդողանին չի հաջողվել գագաթնաժողովի ժամանակ հասնել իր նպատակներին», – ասված է նյութում:
Նշվում է, որ Թեհրանն ավելի բացահայտ, քան Մոսկվան, հակազդել է Սիրիայում թուրքական նոր գործողությանը: Պարբերականի գնահատմամբ՝ Թեհրանին զայրացրել է այն, որ Սիրիայի վերաբերյալ կարևոր որոշումները գնալով ավելի են որոշվում ռուս-թուրքական երկխոսությամբ, և ցանկանում է վերականգնել իր դերը Աստանայի տրիոյում: Բացի այդ, Իրանը կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայում զիջումների է գնում Թուրքիային՝ հանուն իր ավելի լայն ռազմավարական շահերի և այլևս չի ցանկանում որոշումները թողնել Անկարայի և Մոսկվայի հայեցողությանը:
Միևնույն ժամանակ, գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ տարաձայնություններ առաջնորդների միջև ակնհայտ են, բայց խոստացել է թողնել ռազմական տարբերակը բանակցությունների սեղանին, քանի դեռ չեն լուծվել երկրի առջև ծառացած խնդիրները Թուրքիայի ազգային անվտանգության համար. «Ընդհանուր առմամբ, Էրդողանը, կարծես, մտադիր է պնդել ռազմական համագործակցությունը, չնայած նրան, որ նրան չի հաջողվել հասնել իր գործընկերների համաձայնության», – գրում է պարբերականը: