ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը վարակվել է կորոնավիրուսով, իրեն լավ է զգում։ Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի Սպիտակ տան համակարգող Աշիշ Ջան՝ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես անցած գիշեր կապ եմ հաստատել նախագահի թիմի հետ։ Նախագահը երեկ իրեն լավ էր զգում: Նա երկու անգամ պատվաստվել է և երկու անգամ ստացել է բուստերային պատվաստում»,- ասել է Ջան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: