Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայից հացահատիկի Սև ծովով արտահանման և Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցերը:
«Նախարարներ Աքարը և Օսթինը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման, ահաբեկչության դեմ պայքարի, թուրք-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F – 16 կործանիչների մատակարարման, երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ», – ТАСС -ին մեջբերում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուրբաթ Ստամբուլում համաձայնագիր են ստորագրել Սև ծովով Ուկրաինայից գյուղմթերքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին