Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է АПА-ի թղթակիցը, այս մասին հայտնում է Sabah թերթը։
Նշվել է, որ Իչմելերա անտառապատ տարածքում բռնկված հրդեհը տարածվել է նաև ոչ հեռու գտնվող հյուրանոցի տարածքում։ Հաղորդվում է, որ հյուրանոցի ներսում մարդիկ են։
Հրդեհը մարելու համար գործի են դրվել Մուղլա անտառտնտեսության տարածաշրջանային վարչության խմբերը, 5 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ: