Թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան հունիսին աճել է 46% – ով՝ համեմատած 2021 թվականի ցուցանիշների հետ և 52% – ով՝ նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, հայտնել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հունիսին թուրքական ընկերությունները վաստակել են շուրջ 791,4 մլն դոլար, մինչդեռ մայիսին այդ գումարը կազմել է 518,8 մլն դոլար: Առավել մեծ ժողովրդականություն վայելող արտահանվող ապրանքների թվում են մրգերն ու ընկույզները (168 մլն դոլարի չափով ներկրված)։ Նաև զգալիորեն ավելացել է ավտոմեքենաների, դրանց անհրաժեշտ սարքավորումների և բաղադրիչների վաճառքը։
Բացի այդ, հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Թուրքիա մատակարարումների հարցում. դրանք հասել են 27,7 մլրդ դոլարի, ինչը կազմում է ռուսական ողջ ներմուծման գրեթե 16 % – ը:
Նշվում է, որ եթե եվրոպական երկրները պատժամիջոցների պատճառով շարունակեն կրճատել մատակարարումները, Թուրքիան կարող է դուրս գալ Ռուսաստան արտահանող խոշորագույն երկրների ցանկում չորրորդ կամ հինգերորդ տեղը՝ զիջելով Չինաստանին, Բելառուսին, Գերմանիային և Ղազախստանին: