Պատժամիջոցների պատերազմը պետք է կանգնեցնել, այլապես եվրոպական մայրցամաքը կարող է ներքաշվել խոշորագույն ֆինանսական ճգնաժամի մեջ։ Գնաճը հասել է 8,9 տոկոսի, իսկ եվրոն նվազել ու հասել է դոլարի արժեքին: 20 տարվա ընթացքում առաջին անգամ է նման երևույթ լինում: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին գրել է Daily Express-ը, ուր նման հոդվածով է հանդես եկել Generation Frexit շարժման առաջնորդ Շառլ-Անրի Գալուան։
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի դեմ սահմանված տնտեսական սահմանափակումներն ավելի մեծ վնաս են հասցնում ԵՄ-ին, և եվրոգոտու երկրներում ռեցեսիան ակնհայտ է դարձել:
«Որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան, շատ են կախված ռուսական գազի մատակարարումներից։ Ֆրանսիան նույնպես կտուժի, քանի որ Ռուսաստանը նավթի կարևոր մատակարար էր։ Հիմա նույն վառելիքը գնում ենք Հնդկաստանով ու Սաուդյան Արաբիայով, բայց հավելավճարով, իսկ եվրոյի անկմամբ դա ավելի թանկ է դարձել։ Մենք այսկերպ չենք կարող փոխարինել ռուսական էներգակիրներին, մենք նույնիսկ սարքավորումներ չունենք: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիությանն «ինքնասպանության» են հանգեցնում»,-նախազգուշացրել է Գալուան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: