Ոսկու գները պաշտպանական ակտիվների պահանջարկի հաշվին շարունակում են աճել։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) դեկտեմբերյան գնանշումները սակարկությունների ընթացքում բարձրացել են 0,7 տոկոսով՝ հասնելով 1800,40 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: Գինը հուլիսի 5-ից հետո առաջին անգամ ունցիայի դիմաց գերազանցել է 1800 դոլարի գնանիշը։
Արծաթը գրեթե չի փոխվել գնի մեջ և արժե 20,36 դոլար՝ մեկ ունցիայի համար: