Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան֊Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ֊ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք զբաղվում ենք մի քանի մակարդակներով: Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է ԵՄ Վրաստանի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։
«Կարևոր է թուլացնել լարվածությունը, և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»,-ընդգծել է նա։
Նշենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: