Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: Այս մասին Փալոնեն գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Սա Ալիևի կողմից Լաչինի միջանցքը փակելու անհեթեթ պահանջներով Արցախի բնակչությանը սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ Ալիևի վտանգավոր գործողությունները կանգնեցնելու համար»,- գրել է Փալոնեն։