ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ներառյալ՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները և էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը: Այս մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սույն թվականի հուլիսի 19-ին Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է մանրամասն քննարկել ռուս-թուրքական բազմապլանային համագործակցության թեմատիկան՝ ներառյալ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները և էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ: