Եվրամիությունը մտադիր է մինչև սեպտեմբեր 8 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ մշակել ու տրամադրել Ուկրաինային: Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրին։
Աղբյուրը հայտնել է, որ փաթեթի մի մասը բաղկացած կլինի դրամաշնորհներից, իսկ մյուս մասը՝ վարկերից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրս ԵՄ-ն օգնության մի շարք փաթեթներ է տրամադրել Ուկրաինային։