Candy Funhouse քաղցրավենիքի կանադական առցանց խանութը փնտրում է մի մարդու, ով ամսական 78 հազար դոլար աշխատավարձի դիմաց կոնֆետներ է համտեսելու։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Ընկերությունը նման արդեն երեք աշխատակից ունի, իսկ չորրոդը պետք է գլխավորի նրանց։
Հայտարարությունը հրապարակվել է Linkedin-ի առցանց հարթակում։ Նրա պարտականությունների մեջ, բացի գլխավոր համտեսողի գործառույթից, կներառվի նոր արտադրանքի հաստատումը, գործընկերների հետ հանդիպումների կազմակերպումը։ Ընկերությունն արդեն ստացել է ավելի քան 100 հազար ինքնակենսագրական։ Խանութի նոր աշխատակիցը կստանա ընդլայնված ատամնաբուժական ապահովագրություն: