Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի հատվածին, РИА Новости -ի փոխանցմամբ՝ հաղորդել է զինվորականների մամուլի ծառայությունը:
«ՑԱԽԱԼ-ն այժմ գրոհում է Գազայի հատված։ Իսրայելական թիկունքում արտակարգ իրավիճակ է մտցվել», – ասված է զինվորականների հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հուլիսի 16-ին Իսրայելի բանակը հայտնել էր, որ երկու հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, որոնցից մեկը խփվել է իսրայելական ՀՕՊ միջոցներով: