Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք միասին աշխատում ենք իրավիճակը թուլացնելու և հաղորդակցության ուղիները պահպանելու համար»,- գրել է Միշելը Facebook-ում։
Նրա խոսքով՝ Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպմանը ընդառաջ կարևոր է շարունակել երկխոսությունը և հասնել կոնկրետ առաջընթացի օրակարգի բոլոր կետերում։