Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն անհապաղ կատարի եռակողմ հայտարարության պայմանները։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Ռուսաստանից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախ դատապարտում ենք այն հարձակումը, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ «Ղարաբաղը ադրբեջանական հող է»։ Իհարկե, Ադրբեջանը դեմ է, որ իր հողի վրա անօրինական զինված կազմավորումներ լինեն։ Եռակողմ հայտարարության ընդունումից անցել է գրեթե երկու տարի։ Շատ կարևոր է, որ Հայաստանն անհապաղ կատարի այդ պայմանները», – ասել է Էրդողանը։
«Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պետք է կրկնեմ, որ ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»,- հավելեց նա։
Նշենք, որ վարչապետ Նիկել Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակային և էության հետ կապված հարցեր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։