Օդեսայից դուրս եկած եգիպտացորենի բեռով նավը հասել է Ստամբուլ, РИА Новости – ի փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բեռնանավը նախօրեին առավոտյան լքել է Օդեսայի նավահանգիստը։ Հումանիտար գործողությունը ծրագրված է ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ։
Սևծովյան նավահանգիստներից Ուկրաինական հացահատիկի արտահանումը տեղի է ունենում հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից ստորագրված «մթերային գործարքի» շրջանակներում: Այդ փաստաթղթերի փաթեթը ենթադրում է համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացում, ինչպես նաև սահմանում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Սևծովյան նավահանգիստներից առևտրային նավերի անվտանգ ելքի ալգորիթմը հատուկ ստեղծված ծովային հումանիտար միջանցքներով: