Արևմուտքի երկրները մտահոգված են թուրք-ռուսական համագործակցության խորացմամբ։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը,այս մասին գրում է «Financial Times» թերթը: Հղում անելով աղբյուրներին՝ պարբերականը նշում է, որ ԵՄ-ում հետևում են թուրք-ռուսական ավելի ու ավելի սերտ հարաբերություններին՝ մտահոգություն հայտնելով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ առևտրի հարթակի է վերածվում:
Թերթի զրուցակիցներից մեկը Թուրքիայի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ շատ օպորտունիստական է անվանել՝ հավելելով, որ փորձում են ստիպել թուրքերին ուշադրություն դարձնել իրենց մտավախություններին: Financial Times-ը գրում է, որ մի բարձրաստիճան արեւմտյան պաշտոնյա ենթադրել է, որ արևմտյան երկրները կարող են կոչ անել արեւմտյան ընկերություններին կամ դադարեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Միեւնույն ժամանակ, երեք աղբյուրներ պարբերականին հայտնել են, որ Բրյուսելում Թուրքիայի համար հնարավոր հետևանքների մասին ոչ մի պաշտոնական քննարկում չի եղել: Թերթը նշում է, որ Անկարայի հասցեին նախազգուշացումները հնչել են այն բանից հետո, երբ Պուտինն ու Էրդողանն առանձնազրույց են ունեցել: Նշվածի գագաթնակետըն է դարձել երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ու ֆինանսական և կենսական կապերը խորացնելու համատեղ խոստումը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սոչիում օգոստոսի 5-ին կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնց արդյունքում հայտնի է դարձել, որ կողմերը պայմանավորվել են Թուրքիային ռուսական գազի մատակարարումմն իրականացնել ռուբլիով, ինչպես նաեւ ավելացնել առևտրի ծավալը երկու երկրների միջև: