Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը մեկնաբանել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Bayraktar ընկերությունը կսկսի Ուկրաինայի տարածքում իր անօդաչու սարքերի արտադրությունը, ինչի համար արդեն հողատարածք է գնել:
«Ուկրաինայում Bayraktar արտադրության գործարանը Ռուսաստանի համար լեգիտիմ թիրախ է», -mk.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սիվկովը՝ բացատրելով, որ դա մարտական զենքի արտադրության գործարան է:
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա նման գործարան կառուցելու որոշումը ոչ մի կերպ չի ազդի: Փորձագետն ընդգծել է, որ նման ձեռնարկության գործարկումը բարդ գործընթաց է, որը կտևի առնվազն երկու տարի:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությունը Ուկրաինայում հողատարածք է ձեռք բերել՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար։