Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը հազիվ թե միաձայն աջակցություն ստանա ԵՄ-ում։ Այս մասին, РИА Новости – ի փոխանցմամբ, գրել է իսպանական Mundo թերթը:
«Ռուսաստանի քաղաքացիների մուտքի լիակատար սահմանափակումը դեռևս հեռու է Եվրոպայի հնարավորություններից՝ առնվազն մոտ ժամանակներս։ Քիչ հավանական է, որ այդ գաղափարը կհասնի համընդհանուր աջակցության», – ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ նույնիսկ եթե այդ գաղափարին սատարող երկրներից որևէ մեկը դադարեցնի ռուսների համար մուտքի թույլտվությունների տրամադրումը, Շենգենյան համակարգը, միեւնույն է, թույլ կտա ՌԴ քաղաքացիներին տեղաշարժվել Եվրոպայում: Բացի այդ, ռուսների մուտքի ամբողջական արգելքը հարցեր է առաջացնում իրավական տեսանկյունից։
Հաղորդվում է, որ Ռիգան և Հելսինկին ռուսներին վիզաների տրամադրումն արգելելու հարցը կբարձրացնեն ԵՄ արտաքին գործերի հաջորդ խորհրդում, որը նախատեսված է օգոստոսի 31-ին Պրահայում։ Հարցն առարկայորեն կքննարկվի հոկտեմբերին եվրոպական առաջնորդների գագաթնաժողովում։