ՈւԵՖԱ-ն «Ռեալի» երկու ֆուտբոլիստի ընդգրկել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում: Այս մասին հայտարարվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Այսպիսով՝ «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, դարպասապահ Տիբո Կուրտուան և «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին Դե Բրեյնեն ՈւԵՖԱ-ի վարկածով 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են:
Հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: