Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Բիշքեկ-Անթալիա չվերթը, շաբաթ առավոտյան չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում, հայտնում է Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է Ինտերֆաքսը։
«Թուրքական ավիաուղիների THY4055 Բիշքեկ-Անթալիա չվերթի օդաչուն վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել։ Պարզաբանում է, որ Boeing B737 ինքնաթիռի չնախատեսված վայրէջքի պատճառը եղել է բեռնախցիկում ծխի գործարկված դետեկտորը։