Իսպանիայում՝ Վալենսիա քաղաքում, էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ ուժեղ քամու հետևանքով փլուզվել են մի քանի կառույցներ, այդ թվում՝ գլխավոր բեմի մի մասը։ Մեկ մարդ մահացել է, ևս 40-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Сadena SER-ը։
Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ բեմից մի հատված ընկել է հավաքված մարդկանց վրա, որից հետո միջոցառման վայրից քաղաքացիները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նշվում է, որ փառատոնի ժամանակ նախատեսված էր 320 հազար այցելու։