Թուրքիայի զինված ուժերի պատմության մեջ առաջին կին գեներալն է հայտնի դարձել։ Վերջինա Տուցրիայի ժանդարմենիա գլխավոր հրամանատարության ղեկավար Օզլեմ Յըլմազն է, որը մինչ այդ ծառայել է ավագ գնդապետի կոչումով։
Այժմ նա կզբաղեցնի Թուրքիայի ժանդարմերիայի և առափնյա պահպանության ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի էր դարձել Թուրքիայի զինված ուժերի կառուցվածքում զանգվածային կադրային փոփոխությունների մասին։ Պաշտոնանկ են արվել ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարները, ընդհանուր առմամբ, պաշտոնաթող է եղել 38 գեներալ և ծովակալ: