Թուրքիան կօգնի վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքը, համապատասխան հուշագիր է ստորագրվել Լվովում, հայտնել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում:
«Այսօր Լվովում Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Մեհմետ Մուշը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, որը նախատեսում է թուրքական կողմի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը», – РИА Новости -ի փոխանցմամբ՝ ասված է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ենթադրվում է, որ թուրքական բիզնես – և պետական կառույցները կարող են զարգացնել վերականգնման կոնկրետ նախագծեր, ինչպես նաև խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել:
«Ակնկալում ենք, որ շատ շուտով դուրս կգանք համատեղ վերականգնման գործնական կոնկրետ արդյունքների։ Արդեն մոտ ժամանակներս կստեղծվի վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կմշակենք թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաև կզարգացնենք համագործակցության կոնկրետ ծրագրերը», – նշել են նախարարությունում: