Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Anadolu-ի փոխանցմամբ՝ նախագահ Էրդողանն ասել է. «Մենք մտահոգություն ենք հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։ Մենք չենք ցանկանում նոր Չեռնոբիլ վերապրել»։
«Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք աջակցում ենք մեր ուկրաինացի բարեկամներին և կշարունակենք դա անել հետագայում ևս», -ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում ժամանակավորապես տեղակայվել է մոտ 325 000 ուկրաինացի։ Բացի այդ, Թուրքիան ապաստան է տվել 1507 մարդու, այդ թվում՝ 1099 որբ երեխաների։ Այդ անձինք Թուրքիայի տարածքում կգտնվեն մինչև Ուկրաինայի իրադրության կարգավորումը, նշել է Էրդողանը: