Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանն այսօր հուշագիր են ստորագրել տրանսպորտային տարանցումները առավել դյուրին դարձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությանը։
«Օգոստոսի 22-ին Թեհրանում հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև տարանցիկ երթևեկության դյուրացման վերաբերյալ։ Բանակցություններին ռուսական կողմը ներկայացնում էր Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ այս փաստաթուղթը կնպաստի, որպեսզի անդամ երկրների միջև մաքսային գործընթացները լինեն ավելի արագ ու դյուրին։ Այս պահի դրությամբ Իրանից դեպի Ռուսաստան գնացող ցամաքային կապն անցնում է Ադրբեջանի տարածքով։